Բելառուսում սեպտեմբերի 19-ին մեկնարկել է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Փոխգործակցություն-2013» զորավարժությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի զորախումբը։
Զորավարժության հանդիսավոր բացմանը ներկա են եղել Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը, ՀԱՊԿ միացյալ շտաբի կառավարման պետ, գեներալ-մայոր Անատոլի Յակովլևը , ՀԱՊԿ քարտուղարության , ինչպես նաև մասնակից երկրների ներկայացուցիչներ։
Նախատեսված է, որ զորավարժությունն անցնելու է 3 փուլով, որի ակտիվ փուլը մեկնարկելու է սեպտեմբերի 25-ին։ Զորավարժությանը մասնակցելու են մոտ 600 հոգի։
Առաջին անգամ դեսանտավորման միջոցով Ուլյանովսկի 31-րդ դեսանտագրոհային ստորաբաժանման զինծառայողները կիջեցնեն «Նոնա» ինքնագնաց հրետանային համակարգ։
Ողջ զորավարժության ընթացքում պլանավորված է օգտագործել 60 միավոր ռազմական տեխնիկա, ինչպես նաև 15 միավոր ինքնաթիռ ու ուղղաթիռ։
Զորավարժությանը, Հայաստանի զորախմբից բացի, մասնակցում են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զորախմբերը։