Մեկնարկել է ռուս-բելառուսական «Արևելք-2013» զորավարժությունը

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը սկսել են «Արևելք-2013» զորավարժությունը։ Զորավարժությունն անցնելու է բելառուսական 2 և ռուսական 3 զորավարժարաններում՝ ներառյալ Կալինինգրադի շրջանն ու Բալթիկ ծովը։

Նկարը՝ ИТАР-ТАСС

Նկարը՝ ИТАР-ТАСС

Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Արևելք-2013» զորավարժության առաջին փուլում ուշադրություն է դարձվելու տարածաշրջանային խմբային զորքերի փորձարկումներին, զորքի ղեկավարմանը՝ դրա ընդլայնման ընթացքում, ապօրինի ռազմական խմբավորումների մեկուսացմանը , ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի ուժեղացմանը։ Իսկ ահա երկրորդ փուլում պլանավորված է զորքերի համատեղ գործողությունների իրականացում զորավարժարաններում։ Նախատեսված է, որ միջոցառումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 26-ը։

Ռուսական զորախմբի թիվը հասնում է մոտավորապես 13 հազարի, որից 9,5 հազարը գործելու են Ռուսաստանի տարածքում, իսկ մոտ 2,5 հազար զինծառայողներ՝ հիմնականում դեսանտայիններ, իրականացնելու են իրենց գործողությունները Բելառուսում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հավաստմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ավելի վաղ տեղեկացվել էին ռուս-բելառուսական համատեղ «Արևելք-2013» զորավարժության մասին։

Բացի այդ, շուրջ 60 երկիր մանևրներին մասնակցելու հայտարարություն են տվել։ Ըստ ՌԴ ՊՆ տվյալների՝ արտասահմանյան զինվորական կցորդների թիվը հնարավոր է ընդլայնվի։

Տեղեկացնենք, որ «Արևելք-2013» զորավարժությունն իրականացվում է երկու տարին մեկ՝ 2009 թվականից սկսած։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *