Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան իրավապահ մարմինների իրականացրած գործողության արդյունքում 17 զինծառայող է ձերբակալվել, որոնք անցնում են զինված ուժերի պարենային ծառայությունում խարդախության գործով։
Ձերբակալություններն ուղեկցվել են խուզարկություններով և փաստաթղթերի, համակագրիչների ու տարբեր իրերի առգրավումներով։
Թուրքիայի ԳՇՊ Նեջդեթ Օզելը բանակային սնունդ ընդունելիս
Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 51 մարդ. զինվորականների գործով զբաղվում է զինվորական դատախազությունը, իսկ քաղաքացիական անձանց գործով՝ Ստամբուլի ապրանքների հետ կապված հանցագործությունների գծով վարչությունը։
Գործողության վերաբերյալ այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։ Հայտնի չեն ձերբակալված զինծառայողների անձնական տվյալները։
Հայտնի է միայն, որ գործի քննությունը սկսվել էր դեռևս մայիս ամսին։