Գերմանիան հատկացնելու է 2 մլն եվրո՝ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման համար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է 2 մլն եվրո (2 մլն 676 հազար ԱՄՆ դոլար) հատկացնել Սիրիայի քիմիական զենքի պաշարները ոչնչացնելու գործընթացի համար։

Ընդ որում, միջոցները կուղարկվեն Հաագա՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպություն, որը պատասխանատու Է մարտական թունավոր նյութերի գրանցման, հաշվառման, պահման և հետագա վնասազերծման համար։

«Իտար Տասս» գործակալության տվյալներով՝ արտգործնախարարը նաև հավաստիացրել է, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստ Է տեխնիկական աջակցություն ցուցաբերել քիմիական պաշարների վերացման գործում:

Վեստերվելեի վկայությամբ՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառումից հետո «Սիրիայի քիմիական պաշարները ոչնչացնելը Գերմանիայի արտաքին քաղաքականության հիմնաքարերից է»։

Նշենք, որ Գերմանիան Խորհրդային Միության, Լիբիայի և Իրաքի քիմիական զենքի ոչնչացմանն աշխատանքներին աջակցելու փորձ ունի:

Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր՝ քիմիական զենքի ոչնչացման գործընթացը կարող է արժենալ շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար, այն կարող է տևել մոտ 1 տարի, որոշ չափող էլ վնասակար ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *