Պատերազմը դեռ չի ավարտվել. լրագրողները մասնակցում են կրակային պատրաստության

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպել էր այցելություն ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան՝ կրակային պարապունքներ կազմակերպելու նպատակով։

Զորավարժարան 3

Պարապունքներին մասնակցելու համար պետք էր արթնանալ զինվորական վերկացի ժամին և ճանապարհվել զորավարժարան։ Զինվորի նման, զինվորի պատրաստությամբ՝ այսպիսի հոգեբանությամբ էլ Ռազմինֆոն միացավ մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Խմբում բոլորը կրակել գիտեին կամ ավելի ճիշտ՝ կրակելու ձևը գիտեին, իսկ ահա զորավարժարանում՝ բաց տարածության մեջ կրակելը պարտավորեցնող էր բոլորիս համար։Զորավարժարան 1

Զգացողությունները միանգամից փոխվեցին, երբ հասանք զորավարժարան, որտեղ տարբեր հատվածներում պարապունքներ էին իրականացնում հրանոթներ, ԲՄ-21 «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և այլ տարբեր ստորաբաժանումներ։

Լրագրողներիս ընդունեցին Մարշալ Բաղրամյանի անվան զորային հրաձգարանի օպերատորները, ովքեր էլ օրվա ընթացքում հրահանգավորեցին և անցկացրին պարապունքները։

Մինչև կրակելը, նախ պետք էր սովորել կամ կրկնել իմացածը։ Օպերատորներից մեկը կախված ցուցատախտակների վրա բացատրեց կրակային պատրաստության հիմնական կանոնները։Զորավարժարան 4

Բոլորը պետք է պարզ հիշեին՝ զենքը չի կարելի պահել դիմացինի վրա, եթե նույնիսկ համոզված եք, որ այն լիցքավորված չէ։ Շնչում ենք հանգիստ, կրակելու ժամանակ բերանը բաց պահում։ Սրանք այն պարտադիր կանոներն էին, որոնց պետք էր հետևել անշեղորեն։

Զինվորը կրակում է ՍՎԴ-ով

Զինվորը կրակում է ՍՎԴ-ով

Եվ այսպես հնչում են ներկաների անուն ազգանունները և լսվում է ՝ «Դուք աջ կողմ կանգնեք», «Դուք եկեք ձախ»։ Բոլորը ստանում են լիցքավորված պահունակներ և պատրաստվում պարապունքին։ Թեև պահվում էր զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները, բայց հրահանգիչները ամեն անգամ հիշեցնում էին, որ մեր ամենափոքր սխալը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին նախ տրվեց այն զենքը, որն օգտագործում են մեր զինվորները զինված ուժերում, իսկ հետո հնարավորություն տրվեց փորձել կրակել դիպուկահար հրացանով, ինչպես նաև ՊԿ տեսակի գնդացիրներով։

Ռազմինֆոյի հետ զրույցում Մարշալ Բաղրամյանի անվան զորային հրաձգարանի օպերատոր, սերժանտ Խաչատուր Մանուկյանը նշեց, որ սկզբնական պատրաստությունը նորմալ է։

Լրագրողները սպասում են իրենց հերթին

Լրագրողները սպասում են իրենց հերթին

«Ուզում եմ բարձր գնահատել աղջիկների պատրաստությունը, նրանց կասեմ գերազանց, քանի որ ամեն աղջիկ չէ, որ կհամարձակվի կրակել այսպիսի զենքերից»,- նշեց պարապունքների հրահանգիչը։

Թերությունների մասին սերժանտը նույնպես չխուսափեց խոսել։ Ըստ նրա՝ շատերի մոտ նկատվում էր նշանահատիկի ճիշտ չբռնելու, զենքից ոչ ճիշտ օգտվելու խնդիրներ։

Կրակելուց հետո ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին ներկայացրեց իրենց օգտագործած զենքերի պատմությունը, էֆեկտիվությունը հայկական զինված ուժերում։Զորավարժարան 6

Լրագրող Քրիստինա Բոյաջյանի պնդմամբ՝ յուրքանչյուր հայ պետք է կարողանա տիրապետել զենքին։ «Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, յուրքանչյուրս պետք է կրակել իմանանք։ Այսօր ինձ հնարավորություն տվեց կրակել այնպիսի զենքերից, որ ոչ մի տեղ չէի կարող կրակել։ Իհարկե, Աստված չանի, պետք գա, բայց կարծում եմ, որ մի օր հաստատ պետք է գալու»,- վկայեց լրագրողը։

Լրագրողների հետ զրույցում մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն, ով ամբողջ ընթացքում մեծ ուշադրությամբ հետևում էր կրակային պատրաստության անցկացմանը, նշեց, որ սա լրագրողների համար այնքանով է կարևոր, որ ավելի խորքային կտիրապետեն իրավիճակին, ինչու չէ նաև ավելի շատ կսիրեն բանակը, կհասկանան բանակի խնդիրները։

«Սա նաև մեր թափանցիկության ապացույցն է։ Կես կատակ, կես լուրջ լրագրողները նույնպես պահեստազորայիններ են, և անհրաժեշտության դեպքում նրանք էլ պետք է զենք վերցնեն»,- բացատրեց մամուլի քարտուղարը։

Արծրուն Հովհաննիսյանի հավաստիացմամբ՝ տարվա մեջ նման պարապունքներ անպայման լինելու են և ցանկալի կլինի, որ ավելի շատ լրագրող մասնակցի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *