Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար, գեներալ-լեյտենանտ Էլդար Մահմուդովի հրավերով պաշտոնական այցով Բաքու է ժամանել Իտալիայի ներքին տեղեկատվության և անվտանգության նախարար, գեներալ-լեյտենանտ Ադրիանո Սանտինին։
Երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել են էներգաանվտանգության, միջազգային կազմակերպված հանցավորության, հիմնականում՝ ահաբեկչության, ծայրահեղական խմբավորումների, ապօրինի ներգաղթի հիմնահարցերը, ինչպես նաև երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցության հեռանկարները։
Մահմուդովը տեղեկացրել է նաև տարածաշրջանում տիրող օպերատիվ իրավիճակի մասին՝ մատնանշելով դրա վրա բացասաբար ազդող երևույթները, այդ թվում, Արցախյան հակամարտությունը։