Ուկրաինան ուժեղացնում է իր տարածքում գտնվող միջուկային ռեակտորների պաշտպանությունը։ Դրա մասին ասված է Ուկրաինայի Կառավարության օգոստոսի 28-ի որոշման մեջ։
Ըստ որոշման՝ Կառավարությունը պաշտպանության, ներքին գործերի, էներգետիկայի ու ածխարդյունաբերության, արդարադատության նախարարություններին, սահմանապահ ու անվտանգության ծառայություններին, տարածքների հատկացման պետական ծառայությանն ու գիտությունների ազգային ակադեմիային հանձնարարել է միջուկային ռեակտորների շրջանում տեղակայել փոքր հեռահարության զենիթահրթիռային, հրետանային համալիրներով զինված ստորաբաժանումներ։
Այս ստորաբաժանումները պիտի մշտական մարտական հերթապահություն իրականացնեն նշված շրջաններում մինչև 2014-ի հունիս։
Հանձնարարության համաձայն՝ պիտի ապահովվի կապը ԶՈւ ստորաբաժանումների ու ՆԳՆ ուժերի միջև, որոնք իրականացնում են ռեակտորների ֆիզիկական պաշտպանությունը։