Ադրբեջանը հայտնում է հետախուզական մեքենա ստեղծելու մասին

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ադրբեջնական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության ինժեներները ստեղծել են հետախուզական մեքենա։

Ադրբեջանի հետախուզական մեքենա

Ադրբեջանի հետախուզական մեքենա

Նշվում է, որ հետախուզական մեքենայի նախատիպը ստեղծվել է ԲՌԴՄ-2 խորհրդային պարեկային մեքենայի հիմքի վրա։

Նշենք, որ սա փորձարարական նմուշ է, որը ներկայացվելու է «Ադրբեջան-10 տարի» ռազմական ցուցահանդեսին։ Մեքենան դեռ չի ավարտել փորձարկումների փուլը։

Ադրբեջանում ստեղծողները վկայում են՝ չնայած որ այն ադրբեջանական նախագիծ է, սարքավորումների մեծ մասը դրսից է բերված։

Ըստ ադրբեջանական մամուլի՝ մեքենան զինված է 23 մմ տրամաչափի թնդանոթով, 7,62 տրամաչափի և 12,7 տրամաչափի գնդացիրներով, AQ-17 նռնականետով, գիշերային դիտարկման համակարգով։ Մեքենան ունի նաև կողային տեսախցիկներ, որոնց տեսագրած տեղեկությունները փոխանցվում են վարորդի առջև դրված էկրաններին, ինչպես նաև օդափոխիչներ։

Մեքենայի կշիռն է 8152 կգ, շարժիչն ունի 155 ձիաուժ հզորություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *