ԱՄՆ-ն ավելի քան 200.000 էջ տվյալներ է հավաքագրել Բաշար Ասադի դեմ

ԱՄՆ զինվորականները, դիմելով Սիրիայի զինյալների օգնությանը, «ռազմական հանցանքներում» նախագահ Բաշար Ասադի վարչակազմի մեղավորության վերաբերյալ տվյալներ են հավաքել։

Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Հատուկ հանձնարարականների գծով ԱՄՆ դեսպան Սթիվեն Ռափը, որը մասնագիտացած է ռազմական բնույթի հանցագործությունների ոլորտում, վկայել է՝ ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկում, որպեսզի վաղ թե ուշ Ասադի դեմ քրեական գործ հարուցվի։ Հատուկ այս նպատակի համար, ըստ աղբյուրի, Սիրիայում ընտրվել են մարդիկ, ուսուցում են անցել, թե ինչպես փնտրել և նույնականացնել պահանջվող տեղեկությունը։

Հավաքված տեղեկությունների փաթեթը ներկա դրությամբ ավելի քան 200.000 էջ ունեցող փաստաթուղթ է, որը փորձագիտական ուսումնասիրման փուլում է։ Դիվանագետը հրաժարվել է մանրամասնել, թե հստակ որտեղ և ում կողմից են տարվում ուսումնասիրությունները։

Ենթադրվում է, որ «ապացույցներն ու վկայությունները» կկիրառվեն Սիրիայի նախագահի դեմ, ինչը, համաձայն աղբյուրի, հանգեցնելու է Բաշար Ասադի գործով կայանալիք դատավարությունը ԱՄՆ-ին ձեռնտու արդյունքներով, միջազգային մակարդակով լավագույնը վերածելուն ։

Այնուհանդերձ, ԱՄՆ-ի իշխանությունները չեն ցանկանում դատական հայցն անմիջականորեն իրենց կողմից ներկայացվի, ուստի ամեն կերպ փորձելու են ներգրավվել միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև Սիրիայի քաղաքացիներին։

Դիվանագետի խոսքերով՝ ԱՄՆ-ն հաշվարկել է, որ ՌԴ-ն ու մի շարք երկրներ դեմ են լինելու դատական գործընթացին, սակայն հնարավորինն անելու է, որպեսզի դատական հայցը ներկայացվի նախքան Սիրիայի ներքին հակամարտության տրամաբանական ավարտը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *