Ուկրաինայում ավարտվել է Ալժիրի զինված ուժերի Մի-24 ուղղաթիռների հիմնանորոգումը, արդիականացումն ու դրանց հետևած փորձարկումները։
Վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «Ուկրօբորոնպրոմի» կազմի մեջ մտնող «Ավիակոն» գործարանում։
Արդիականացումից հետո ուկրաինական կողմն Ալժիրի ռազմաօդային ուժերի օդաչուներին ծանոթացրել է ուղղաթիռում արված փոփոխություններին և նորարարություններին։ Օդաչուներից յուրքանչյուրը 30 ժամ տևողությամբ ուսումնական թռիչքներ է կատարել, տեղեկացնում է ուկրաինական UNN լրատվակայքը՝ հղում կատարելով «Ուկրօբորոնպրոմի» հաղորդագրությանը։
Նշենք, որ Ալժիրի զինված ուժերի կազմում է 36 միավոր Մի-24 ուղղաթիռ։ Թե դրանցից քանիսն է արդիականացվել և վերանորոգվել Ուկրաինայում, հայտնի չէ։
Մի-24 հարվածային ուղղաթիռները ստեղծվել են ԽՍՀՄ-ում 60-ականներին։ Առաջին թռիչքը կատարել է 1969 թվականին։
Առավելագույն արագությունը շուրջ 330 կմ/ժ է, թռիչքի երկարությունը՝ 450 կմ։ Կարող է տեղափոխել մինչև 8 զինծառայող կամ էլ 2400 կգ բեռ։