Պենտագոնը խստացնելու է ռազմական օբյեկտների մուտքերի հսկողությունը

Պենտագոնը վերանայելու է ռազմական օբյեկտ մուտքի կանոնները այն դեպքից հետո, երբ նախկին զինծառայող, 34-ամյա Աարոն Ալեքսիսը, կրակ բացելով Վաշինգտոնում ԱՄՆ ՌԾՈւ գրասենյակում, սպանել է 12 մարդու։

Նշենք, որ սեպտեմբերի 16-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի թիկունքային ծառայության շենքի վրա հարձակում է իրականացվել։ ABC News հեռուստաընկերությունը հաղորդում է, որ սպանված հանցագործներից մեկը՝ 34-ամյա Ալեքսիսը, եղել է ՌԾՈւ նախկին աշխատակից, որը վերջին շրջանում «կամ ազատվել է աշխատանքից կամ տեղափոխվել այլ աշխատանքի»։

AFP լրատվական գործակալության գրում է, հղում տալով ԱՄՆ ՊՆ-ում սեփական աղբյուրներին, որ Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը մտադիր է հրաման տալ՝ վերանայելու պաշտպանական գերատեսչության բոլոր կառույցների պարեկության և դրանց տարածք մուտք գործելու բոլոր սկզբունքները։ Նոր սահմանումները տարածվելու են ԱՄՆ ՊՆ անխտիր բոլոր կառույցների վրա ամբողջ աշխարհում։

Հավելենք, որ Սպիտակ տնից տեղեկացնում են՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամայել է դաշնային գերատեսչությունների կապալառուների նկատմամբ անվտանգության ստանդարտները։

Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ Ստորին պալատի զինված ուժերի գծով հանձնաժողովը նիստ է գումարվելու, որտեղ քննարկվելու են ռազմական օբյեկտներում անվտանգության հարցերը։ Ակնկալվում է, որ ներկա է լինելու ԱՄՆ ՌԾՈւ նախարար Ռեյ Մեբուսը։

Պենտագոնի վերաքննիչն ավելի վաղ Կոնգրեսին զեկույց է ներկայացրել։ Զեկույցում պնդումներ էին սահմանված, համաձայն որոնց՝ ԱՄՆ ՌԾՈւ ղեկավարությանն անհրաժեշտ է նվազեցնել իր օբյեկտների վերահսկողության մակարդակը՝ բյուջետային միջոցների խնայողության նպատակով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Ալեքսիսը մուտք էր գործել ԱՄՆ ռազմածովային ուժերի թիկունքային ծառայության շենքի միայն այն պատճառով, որ անցաթուղթ ուներ։ Չնայած այն հանգամանքին, որ վերջինս հոգեկան խնդիրներ ուներ, 2013-ի ամռանը ԱՄՆ ԶՈւ-ն անցաթուղթ էր տրամադրել նրան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *