Դիպուկահարները մնալու են առաջնագծում մինչև պատերազմի ավարտը. Ադրբեջանի ՊՆ խոսնակ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ադրբեջանի ռազմական, քաղաքական ու մտավորական վերնախավն այցելել էր Տերտերի շրջանի առաջնագիծ, որտեղ ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հարցարզրույց է տվել։

Էլդար Սաբիրօղլու

Էլդար Սաբիրօղլու

Ինչպես և նախորդ ելույթներում, նա հավաստիացրել է՝ իբր «հայկական կողմից առաջնագծում զոհերը երկու անգամ ավելի շատ են», «Ադրբեջանի ԶՈւ մարտական ու ոչ մարտական պայմաններում գրանցված կորուստների մասին տեղեկությունները չեն խեղաթյուրվում, ներկայացվում են հասարակության ուշադրությանը»։

Սաբիրօղլուի խոսքերն իրականությունից հեռու են թեկուզ միայն այն պատճառով, որ Ադրբեջանի ԶՈւ կորուստների թվի մասին թե´ ադրբեջանական լրատվամիջոցները, թե´ Ադրբեջանի քաղաքացիները տեղեկանում են ոչ թե ՊՆ-ից, այլ «Դոկտրինա» ռազմական հետազոտություններով զբաղվող ՀԿ-ից։ Ավելին, վերջին շրջանում մահացած զինծառայողների ծնողները բացեիբաց խոսում են ՊՆ-ի՝ մահվան պաշտոնական վարկածների նկատմամբ թերահավատություն մասին։ ՊՆ-ի նկատմամբ անվստահության դրսևորումներ են նաև բանակում կորուստների ու դրանք թաքցնելու դեմ պարբերաբար անցկացվող ցույցերը։

Ադրբեջանի դիպուկահարներ

Ադրբեջանի դիպուկահարներ

Սաբիրօղլուն ընդգծել է, որ Ադրբեջանը ներկա դրությամբ բանակցություններ է տանում ավելի քան 20 պետությունների հետ՝ ռազմական ոլորտում համագործակցությունը խորացնելու նպատակով։ Խոսնակը չի նշել, թե որ երկրների մասին է խոսքը։
Անդրադառնալով դիպուկահարների թեմային՝ Սաբիրօղլուն վկայել է. «Ադրբեջանի հանրապետությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրաժարվում են դիպուկահարներին հեռացնել առաջնագծից։ Մենք դա չենք անի, մինչև պատերազմը չավարտվի»։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի վերջին Ադրբեջանի Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության շրջանակներում գործող «Ռազմահայրենասիրություն և մասնագետների պատրաստում» ՓԲԸ-ն տեղեկացրել էր՝ դիպուկահարների դասընթացները մեկնարկում են:

Դասընթացների վերականգնման մասին հայտնի էր դարձել դեռևս հունիսի 29-ին։

«Ռազմահայրենասիրություն և մասնագետների պատրաստում» ՓԲԸ-ից վկայել էին, որ դասընթացները վերակազմակերպվելու են՝ «համապատասխան ժամանակակից ուսումնական ծրագրերի»։

2012-ի սեպտեմբերին հետախույզների ու դիպուկահարների դասընթացների փակումն Ադրբեջանի իշխանությունները պատճառաբանում էին նրանով, որ միջազգային կազմակերպությունները բազմիցս խորհուրդ էին տվել Ադրբեջանին ու Հայաստանին շփման գծից հեռացնել դիպուկահարներին։ Մինչդեռ թե´ իշխանական, թե´ ընդդիմադիր շրջանակներում խիստ բացասական էին ընդունել կուրսերի փակման լուրը՝ խոստովանելով, որ դրանք փոխարինում էին ադրբեջանական դպրոցներում և ուսումնական հաստատություններում աղետալի վիճակում գտնվող նախնական զինվորական պատրաստվածություն առարկային։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *