Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև Միլլի Մեջլի պատգամավորներ այցելել են Տերտերի շրջանի զորամաս և առաջնագիծ։
Նշենք, որ պատգամավորներից ներկա էին նաև իշխող «Նոր Ադրբեջան» (Yeni Azərbaycan) կուսակցության անդամներ Հադի Ռաջաբլին ու Այդին Միրզազադեն։
Բացի այդ, պատվիրակության կազմում ընդգրկվել են մտավորականության ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Ադրբեջանի գրողների միության նախագահը, ժողովրդական արտիստներ Ամալյա Փանախովան, Նուրեդդին Մեհդիխանլին և այլոք։
Այցի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։