Թուրք գեներալը ստանձնեց SEEBRIG-ի հրամանատարությունը

Հարավարևելյան եվրոպական բրիգադի (ՀԱԵԲ կամ անգլերեն՝ SEEBRIG) հրամանատարությունը ստանձնել է Թուրքիայի զինված ուժերի գեներալ-մայոր Հաքան Էսերը։

Հրամանատարների փոփոխության հանդիսավոր արարողությունն անցկացվել է սեպտեմբերի 11-ին Հունաստանի Լարիսա քաղաքում, որտեղ էլ ժամանավորապես տեղակայված է SEEBRIG հրամանտարական շտաբը։

SEEBRIG-ի նոր հրամանատարը

SEEBRIG-ի նոր հրամանատարը

Թուրք գեներալը փոխարինել է ՆՀՀ Մակեդոնիայի ԶՈւ գեներալ-մայոր Զդրավկո Պոպովսկուն։

Նշենք, որ ՀԱԵԲ-ի անդամներն են Թուրքիան, Հունաստանը, ՆՀՀ Մակեդոնիան, Ռումինիան, Բուլղարիան, Ալբանիան և Իտալիան։

ՀԱԵԲ-ը ստեղծվել է 1998 թվականին։ Բրիգադի հրամանատարությունը փոխանցվում է անդամ երկրներից մեկը մյուսին, ինչպես նաև 4 տարին մեկ փոփոխության է ենթարկվում բրիգադի կենտրոնակայանի տեղակայման վայրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *