Իրանի իսլամական հանրապետության պատվիրակությունը սահմանային ոստիկանության հրամանատար, գեներալ Հուսեյն Զյուլֆուհարի գլխավորությամբ, այցելել է Ադրբեջան։
Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների տվյալների՝ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունենալու։
Արդեն կայացել է Իրանի պատվիրակության հանդիպումն Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանաադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն ու երկկողմ համագործակցության մանրամասները։