ԱՄՆ ՌՕՈւ-ն ստացավ վերջին C-17 բեռնատար ինքնաթիռը

«Բոինգ» ընկերությունն ԱՄՆ ռազմաօդային ուժերին է հանձնել վերջին՝ թվով 223-րդ C-17A «Գլոուբմասթեր-3» (C-17 Globemaster III) բեռնատար ինքնաթիռը։
Բեռնատար ինքնաթիռը հանձնվել է ամերիկյան օդուժին սեպտեմբերի 13-ին Կալիֆոռնիայում անցկացված հանդիսավոր արարողությամբ։

C-17 Globemaster III. Քուվեյթի ՌՕՈւ։ Լուսանկարը՝ airliners.net կայքի

C-17 Globemaster III. Քուվեյթի ՌՕՈւ։ Լուսանկարը՝ airliners.net կայքի

Միացյալ Նահանգների զինված ուժերն առաջին C-17-ը ստացել է 1993 թվականին։ Մինչ օրս ամերիկյան բանակին արդեն հատկացվել է 223 ինքնաթիռ, որից 1-ը կործանվել էր Ալյասկայում 2010 թվականին։

«Բոինգը» կշարունակի արտադրել C-17 ինքնաթիռ արտասահմանյան գնորդների համար, մասնավորապես, Հնդկաստանի համար, որը պատվիրել է 10 միավոր ինքնաթիռ, որից 3-ն արդեն ստացել է։ Ինքնաթիռներ կարող է պատվիրել նաև Քուվեյթը։

Բացի ԱՄՆ-ից և Հնդկաստանից, C-17 ինքնաթիռներ են գնել Ավստրալիան (6 միավոր), Կանադան (4 միավոր), ԱՄԷ (6 միավոր), Մեծ Բրիտանիան (8 միավոր) և ՆԱՏՕ-ն (3 միավոր)։

Այսպիսով, ընդհանուր առմամբ ներկայում շահագործվում է 256 միավոր C-17 բեռնատար ինքնաթիռ։

«Բոինգ» ընկերությունում հույս ունեն, որ առաջիկայում նոր պատվերներ կստանան արտասահմանից։

Նշենք, որ C-17 «Գլոուբմասթեր-3» բեռնատար ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 80 տոննա բեռ կամ 150 զինծառայող:

Առաջին թռիչքը կատարել է 1991 թվականին։ Մեկ միավոր մոտավոր արժեքն է 220 մլն ամերիկյան դոլար։ Առավելագույն արագությունը 860 կմ/ժ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *