Թուրքական «Ասքերհաբեր» ռազմական լրատվակայքը, անդրադառնալով Կորեական պատերազմին Թուրքիայի ԶՈւ մասնակցությանը, նշել է, թե ինչպես են հայ թարգմանիչները մի քանի հարյուր թուրք զինվորի մահվան պատճառ դարձել։
Թուրքիայի զինված ուժերի՝ 5000-ից ավել զինծառայող է մասնակցել 1950-1953 կորեական պատերազմին։ ԱՄՆ-ի հրամանատարության ներքո թուրքական զորախումբը կռվել է Չինաստանի և Հյուսիսային Կորեայի բանակների դեմ՝ կրելով զգալի կորուստներ։
1950 թվականի նոյեմբերի 26-29-ին Չինաստանի՝ մի քանի հարյուր հազարանոց բանակը հյուսիսկորեական ստորաբաժանումների հետ սկսել է առաջխաղացումը ամերիկացիների և թուրքերի դիրքերի ուղղությամբ։
Այս ընթացքում ԱՄՆ-ի ուժերը սկսել են նահանջել, սակայն 5000 հոգանոց թուրքական գունդն այդ մասին չի տեղեկացել, քանի որ, ըստ «Ասքերհաբերի», ազգությամբ հայ թարգմանիչները միտումնավոր չեն ասել նրանց այդ մասին։ Չինական և հյուսիսկորեական զորքերի հետ մարտերիի ժամանակ թուրքական գունդը կորցրել է 700-ից մարդ և մեծ թվով գերիներ ու վիրավորներ ունեցել, իսկ մնացած մասն էլ դիմել է փախուստի։
Աղբյուրը նաև նշում է, որ ԱՄՆ-ի հրամանատարությունն օգտվում էր թուրքերեն և անգլերեն իմացող հայերի ծառայություններից, որոնք որպես թարգմանիչ էին հանդես գալիս անգլերենի թույլ իմացությամբ թուրք զինծառայողների և ամերիկյան հրամանատարության միջև։
Նշենք, որ Կորեական պատերազմի ընթացքում Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։
2 responses to “Ինչպես հայ թարգմանիչները 700-ից ավել թուրք զինծառայող վերացրին”