Հարավաֆրիկյան բանակը վերջապես կստանա Badger մեքենաներ

Հարավաֆրիկյան հանրապետության զինված ուժերի գնումների գործակալությունն ու Denel Land Systems (DLS) ընկերությունը վերջապես կնքել են պայմանագիր, որով Հարավային Աֆրիկայի բանակը կստանա 238 միավոր Badger («Բաջեր») հետևակի մարտական մեքենա։

«Ջեյնս» ռազմական հանդեսի հաղորդմամբ՝ Badger մեքենաների վաճառքի պայմանագրի արժեքը շուրջ 900 մլն ամերիկյան դոլար է։

Badger հետևակի մարտակա մեքենա

Badger հետևակի մարտակա մեքենան

Դեռևս փետրվարին ՀԱՀ պաշտպանության նախարար Նոսիվիվ Մապիսա-Նկակուլայի կողմից հաստատվել էր պայմանագիրը, բայց գնումների գործակալությունը ուշացրել էր դրա կնքումը մատակարար ընկերության հետ անհայտ պատճառներով։ Այսքանից հետո նախարարը հեռացրել է գործակալության տնօրենին ու նրա տեղակալին՝ հայտարարելով, որ դա արդյունավետ քայլ է գործակալության աշխատունակության բարձրացման ուղղությամբ։

Denel ընկերության գործադիր տնօրեն Ռիազ Սալուջիի խոսքերով 8×8 ընթացամասով Badger մեքենաները կապահովեն Հարավաֆրիկյան զինված ուժերը ուժեղ պաշտպանությամբ ու շարժունակությամբ խաղաղապահ գործողություններ իրականացնելիս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *