Նոր Սու-30ՍՄ և Յակ-130 ինքնաթիռներ՝ ՌԴ ռազմաօդային ուժերի համար

«Իրկուտ» կորպորացիան ՌԴ ՌՕՈւ-ին է հանձնել 2 միավոր նոր բազմաթիրախային Սու-30ՍՄ կործանիչ և 3 միավոր ուսումնամարտական Յակ-130 ինքնաթիռ։

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարովը հայտարարել է, որ սեպտեմբերի 14-ին նոր կործանիչները կտեղափոխվեն Լիպեցկի ավիաբազա, իսկ ուսումնամարտական ինքնաթիռները՝ Բորիսոգլեբսկ։

Յակ-130 մարտական ինքնաթիռ

Յակ-130 մարտական ինքնաթիռ

Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, Սու-30ՍՄ կործանիչների տրամադրումը զինված ուժերին իրականացվում է պայմանագրերի շրջանակներում, որոնցից վերջինը ստորագրվել է 2012-ի դեկտեմբերին։ Ընդհանուր առմամբ, ՌԴ զինվորականները պետք է ստանան 60 միավոր մարտական ինքնաթիռ։ Ծրագրվում է նաև Սու-30ՍՄ տիպի կործանիչներ տրամադրել Սևծովյան նավատորմին՝ հնացած ինքնաթիռները փոխարինելու նպատակով։

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա մարտին հայտնի է դարձել՝ ՌԴ ՊՆ-ն սկսել է 2015-2016 թթ. սպառազինության պետական ծրագրի մշակումը։ Դրա համաձայն՝ ակնկալվում է գնել նոր, 50 միավոր Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ, ինչն էլ կարժենա շուրջ 697 մլն ԱՄՆ դոլար։

Հավելենք, որ Սու-30ՍՄ կործանիչն ունակ է առանց վերալիցքավորման օդում մնալ 3,5 ժամ, թռիչքի հեռահարությունը 3000 մ է, անձնակազմը՝ 2 հոգի։ Զինված է 30 մմ տրամաչափի ԳՇ-30-1 թնդանոթով, 6 միջին հեռահարության, 6 փոքր հեռահարության հրթիռներով, մարտական բեռնվածությունը՝ 8000 կգ։

Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռը զինված է կրակային-թնդանոթային կոնտեյներներով, մարտական բեռնվածությունը՝ 3000 կգ, կարող է ունենալ չկառավարվող հրթիռներ, երկարությունը՝ 11,49 մ է, բարձրությունը՝ 4, 76 մ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *