Թուրքական անօդաչու թռչող սարքի աշխատանքները կարող են զգալի դանդաղ ընթացք ստանալ, քանի որ խնդիրներ են ի հայտ եկել շարժիչներ մատակարարող ընկերության հետ։
Այս մասին տեղեկացնում է Defense News ռազմական կայքը՝ հղում կատարելով «Անկա» (Anka) անունը կրող անօդաչու թռչող սարքի աշխատանքներով զբաղվող «Թուրքիայի տիեզերական արտադրություն» (Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունում իր աղբյուրներին։
Tielert ընկերությունն ուշացնում է Centurion շարժիչների մատակարարումը թուրքական կողմին, ինչի պատճառով զգալի ուշանում է նաև ԱԹՍ-ների պատրաստումը։ Հնարավոր է, որ գերմանական ընկերությունն ընդհանրապես դադարեցնի շարժիչների մատակակարումը, ինչը կապված է Tielert-ի սեփականատերերի մարտավարության փոփոխության հետ, ովքեր ցանկանում են դադարեցնել ռազմարդյունաբերական արտադրանքի թողարկումը։
Թուրքական կողմն ընդհանուր առմամբ 10 շարժիչ էր պատվիրել գերմանական ընկերությանը։
Այս դեպքում TAI-ը կարող է շարժիչներ պատվիրել տեղական TEI [Turkish Engine Industries] ընկերությունը, ինչը նույնպես կարող է զգալի երկարաձգել և բարդացնել ԱԹՍ-ի ստեղծման գործընթացը. TEI դեռ նոր միայն պետք է մշակի ու ստեղծի շարժիչ։
Նշենք, որ «Անկայի» քաշը 1,5 տոննա է, իսկ օգտակար բեռի քանակը` 250 կգ: Այն ընդունակ է թռչել մինչև 9,1 հազար մետր բարձրության վրա և օդում մնալ 24 ժամ անընդմեջ: Թուրքական անօդաչու սարքը, որ արժեքը 107 մլն դոլար է, առաջին անգամ ցուցադրվել է 2010 թվականի ամռանը: Նախագծին մասնակցում են 180 թուրք ինժեներ:
Սպասվում էր, որ Թուրքիայի զինված ուժերը կարող են ԱԹՍ-ները ստանալ 2014 թվականի ընթացքում, սակայն շարժիչների հետ կապված խնդիրը կարող է հետաձգել հանձնելու գործընթացը։