Ադրբեջանի Շամխորի կորպուսում հերթական ոչ մարտական կորուստն է գրանցվել

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ԶՈւ հերթական ոչ մարտական կորուստի փաստը։
Միջադեպը գրանցվել է Շամխորի բանակային կորպուսի Թովուզի շրջանի զորամասերից մեկում։

Նախնական տեղեկության համաձայն՝ 1994-ին ծնված զինծառայող Ասքերլի Անար Դաղըսթան օղլուն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակից։
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսն արդեն վաղուց է, ինչ տխուր համբավ է վաստակել Ադրբեջանում։ Այն առաջատարն է զոհերի, միջադեպերի և կաշառակերության մակարդակով։ 2012-ին մեկ միջադեպի ժամանակ միանգամից 7 զինծառայողների մահը և մի քանի օր անց դեպքի միակ վկայի զոհվելը նույնպես այս կորպուսում է եղել։ Հենց այդ դեպքից հետո պաշտոնից զինվորական կոչման իջեցմամբ ազատվեց կորպուսի հրամանատար, այդ ժամանակ գեներալ-լեյտենանտ Չինգիզ Շաֆիևը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *