Տաջիկստանի զինված ուժերի պատվիրակությունն ընթացիկ տարվա սեպտեմբերի 18-19-ը կայցելի Բաքու։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այցը կայանալու է Ադրբեջան-Տաջիկստան ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում։
Ըստ նույն աղբյուրի՝ պատվիրակության անդամները ծանոթանալու են Ադրբեջանում ռազմական կրթության համակարգին, ինչպես նաև Ադրբեջանում տաջիկ կուրսանտների ուսուցման ու բնակության պայմաններին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը համագործակցում է Տաջիկստանի հետ տնտեսական ու մշակութային ոլորտներում՝ փորձելով խորացնել համագործակցությունը նաև ռազմական բնագավառում։ Դեռևս 2012-ի հոկտեմբերին Տաջիկստանում Ադրբեջանի դեսպանը հանդիպում էր ունեցել Տաջիկստանի պաշտպանության նախարարի հետ՝ հանգամանորեն քննարկելով երկկողմ համագործակցության հեռանկարները։