Բաքվում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություն։
Զորավարժությունը, որը կոչվում է Eternity-2013 («Հավերժություն-2013»), կանցկացվի սեպտեմբերի 23-ից 27-ը։
Զորավարժության ժամանակ մասնակիցները համակարգչային տեխնիկայի միջոցով կփորձեն կատարելագործել նավթատարների և գազատարերի պաշտպանության հմտությունները։
Բացի երեք երկրների զինծառայողներից, զորավարժությանը մասնակցելու են նաև խողովակաշարերի պահպանությամբ զբաղվող անվտանգության կառույցների ներկայացուցիչներ։
Eternity անունը կրող զորավարժություններն անցկացվում են ամեն տարի Թուրքիայում, Վրաստանում և Ադրբեջանում։ 2012 թվականին ամենամյա զորավարժությունն անցկացվել է Անկարայում։
Նշենք, որ երեք երկրների տարածքով անցնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 8-14 | Թուրքագիտական պորտալ