Եգիպտոսում արտակարգ դրությունը գործելու է ևս 2 ամիս

Եգիպտոսի իշխանությունները սեպտեմբերի 12-ին երկարաձգել են արտակարգ դրության ռեժիմը մի շարք շրջաններում:
Նոր սահմանված կարգի համաձայն՝ արտակարգ դրությունը շարունակվելու է ևս 2 ամիս: Որպես պատճառ՝ երկրի իշխանությունները նշում են Եգիպտոսում անվտանգության ապահովման հետ կապված շարունակվող բարդությունները:

Բախումներ՝ Եգիպտոսում

Բախումներ՝ Եգիպտոսում

AP լրատվական գործակալության տվյալներով՝ Եգիպտոսում արտակարգ դրության կարգը գործում է ընթացիկ տարվա օգոստոսի 14-ից ի վեր: Սկզբանական շրջանում ենթադրվում էր, որ այն կտևի մեկ ամսից ոչ ավել:

Այնուհանդերձ, Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրի ստորագրած արտակարգ դրության երկարաձգման որոշումը կարող է ի կատար ածվել միայն համազգային հանրաքվեի արդյունքներով հաստատվելու դեպքում:

Հավելենք, որ ներկայումս Եգիպտոսում իշխանությունը զինվորականների ձեռքում է։ Հուլիսի սկզբին նրանք գահընկեց են արել գործող նախագահ Մուհամմեդ Մուրսիին՝ վերջինիս դեմ ուղղված մի շարք ցույցերից հետո։ Այս ամենից հետո ցույցեր են սկսել նաև Մուրսիի կողմնակիցները։

Անկարգությունների ու ցույցերի նոր ալիքը մեկնարկել է, երբ օգոստոսի 14-ին ոստիկանները գործողություն են իրականացրել՝ նախկին նախագահ Մուրսիին Կահիրեի հրապարակից դուրս բերելու համար։

Ցույցին հավաքվածները դիմադրություն են ցույց տվել, ինչից հետո էլ բախումներ են եղել։

Տարբեր աղբյուրների տվյալներով՝ օգոստոսի 14-15-ը բախումներին զոհ է գնացել ավելի քան 500 մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *