Հարավային Կորեայի բեռնատար դեսանտային նավում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Հարավային Կորեայի ունիվերսալ բեռնատար դեսանտային «Տոկտո» նավում հրդեհ է բռնկվել։ Դրա հետևանքով երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել հերթապահ սպան։

Համաձայն Հարավային Կորեայի ՌԾՈւ ներկայացուցիչների հաղորդած տվյալների՝ հրդեհի պահին նավը փորձում էր անցնել երկրի հարավային Կունսան նավահանգիստ։ Հրդեհի մարման ընթացքում գեներատորներից մեկը դադարել է աշխատել՝ դրա մեջ լցված ջրի պատճառով, մյուսն էլ՝ հրդեհից ստացված վնասի հետևանքով։

Ներկա դրությամբ նավը վերանորոգում են տեղում՝ հույս ունենալով մինչև երեկո ավարտել աշխատանքները։

Հավելենք, որ 199 մ երկարության, 31 լայնության, 14 հազար տոննա ջրատարողությամբ նավն ունակ է բացել մինչև 23 հանգույց արագություն։ Բեռնատար դեսանտային այս նավը կառուցվել է 2005-ին Hanjin Heavy Industries & Construction կորեական ընկերության նավաշինարանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *