Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Foxhound պաշտպանված մեքենաներ ձեռք բերելու պայմանագիր է կնքել General Dynamics Land Systems ընկերության հետ։
Բրիտանական զինված ուժերը նոր պայմանագրով հավելյալ 24 թեթև զրահամեքենա ձեռք կբերեն, փոխանցում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։
Գործարքը արժեցել է 36,4 մլն ամերիկյան դոլար։
Այսպիսով, ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիան 400 միավոր Foxhound զրահամեքենա կունենա իր սպառազինությունում։
Foxhound 4X4 ընթացամասով թեթև զրահամեքեն կարող է զարգացնել մինչև 130 կմ/ժ արագություն։ Այն ունի պաշտպանություն ինքնաշեն ռումբերից և ոչ մեծ տրամաչափի հրազենից։ Մեքենան առավել հարմար է պարեկային ծառայություն իրականացնելու համար։
Բրիտանական բանակը Foxhound մեքենաները կիրառում է նաև Աֆղանստանում տեղակայված զորքերում։