Բելգիայի ռազմածովային ուժերը երկու տարի տևած արդիականացումից հետո ստացել է Լեոպոլդ Առաջին «Մ» դասի ֆրեգատը։ Բելգիական նավատորմի ֆրեգատը սեպտեմբերի 7-ին Հոլանդիայից հասել է Զեբրյուգե նավահանգիստ, որտեղ էլ տեղակայվելու է, փոխանցում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։
Լեոպոլդ Առաջին նավի արդիականացման աշխատանքները սկսվել էին Բելգիայի և Նիդեռլանդների նավատորմերի կատարելագործման ծրագրի շրջանակներում։
Բելգիական նավի արդիականացման աշխատանքներով զբաղվել է հոլանդական Մարինեբեդրիյֆ (Marinebedrijf) ընկերությունը, որը շուրջ 2 տարի է ծախսել աշխատանքների վրա։
Արդիականացման ժամանակ կարևոր փոփոխություններից է եղել ֆրեգատի վրա Thales ընկերության Սիսթար (Seastar) և Գեյթքիփեր (Gatekeeper) սենսորային համակարգերի տեղադրումը։ Մասնավորապես, Seastar-ը հնարավորություն է տալիս հայտնաբերել նավին մոտեցող ստորջրյա փոքր օբյեկտները, այդ թվում նաև ջրասույզներին։
Նշենք, որ Լեոպոլդ Առաջին ֆրեգատը ջուրն է իջեցվել 1985 թվականին և 1988 թվականից ընդգրկվել է Հոլանդիայի ռազմածովային ուժերի կազմում։ Այն Կարել Դորման (Karel Doorman) տիպի ֆրեգատ է։
2005 թվականին ֆրեգատը վաճառվել է Բելգիային։