Սաուդյան Արաբիայի առափնյա անվտանգության ուժերն իսպանական Rodman Polyships («Ռոդման Փոլիշիփս») ընկերության հետ 40 միավոր R33 XI պարեկային կատեր ձեռք բերելու պայմանագիր է կնքել։
Սաուդյան կողմի հետ պայմանագիր կնքելու մասին իսպանական ընկերությունը հայտնել է սեպտեմբերի 9-ին։
Գործարքի արժեքը կազմել է շուրջ 10 մլն ամերիկյան դոլար։ Պայմանագիրը նախատեսվում է կատարել 19 ամսվա ընթացքում։
Նշենք, որ R33 XI –ը թեթև պարեկային կատեր է։ Նավի երկարությունը կազմում է 11,3 մ։ Ունի 350 ձիաուժանոց շարժիչ, առավելագույն արագությունը հասնում է 50 հանգույցի (90 կմ/ժ-ի), առանց լիցքավորման կարող է շուրջ 425 կմ անցնել։ Այն ունակ է 10-ից ավել մարդ տեղափոխել։