Մեկնարկել է «Մարտական համագործակցություն-2013»-ի ակտիվ փուլը

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱՊՀ պետությունների «Մարտական համագործակցություն-2013» զորավարժությունների ընթացքում Աշուլուք զորավարժարանում մեկնարկել է վարժանքների ակտիվ փուլը՝ հրամանատարական կենտրոնի մասնակցությամբ։

ՌԴ պաշտպանության փոխնախարար գեներալ-գնադապետ Օլեգ Օստապենկոն սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ Ս-400 զենիթահրթիռային համալիրների եւ «Պանցիր-Ս» զենիթային հրթիռաթնդանոթային համալիրները հաջողությամբ կիրառվում են «Մարտական համագործակցություն-2013» վարժանքների ընթացքում։

Հայտնի է, որ այսօր խաղարկվում է օդային հետախուզության կասեցման ու պայմանական հակառակորդի ավիացիոն հարվածներին հակադարձելու ռազմավարական մեթոդները, ինչպես նաև ապօրինի զինված խմբավորումների վնասազերծումը։

Գեներալ-գնդապետը շեշտել է, որ ԱՊՀ համագործակցության երկրների փոխհարաբերություններն առավել կամրապնդվեն համատեղ զորավարժությունների շնորհիվ։

Հիշեցնենք, որ ԱՊՀ «Մարտական համագործակցություն-2013»-ը հակաօդային պաշտպանության զորավարժություն է, որին մասնակցում են ԱՊՀ երկրները։ Այն անցկացվում է երկու տարին մեկ անգամ։ Վարժանքները սկսվել են օգոստոսի 13-ին և կտևեն մինչև սեպտեմբերի 12-ը: Դրանց մասնակցում են մոտ 500 զինծառայող ու ավելի քան 100 միավոր ռազմական տեխնիկա:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ 2013 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նախատեսված զորավարժությանը մասնակցում են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը և այլ երկրներ։

Նշենք, որ այս տարի այն անցկացվում է ՌԴ Աստրախանի շրջանի Աշուլուք զորավարժարանում։

«Մարտական համագործակցություն-2013» համատեղ զորավարժության ժամանակ գործարկվելու են Ս-400 և Ս-300ՊՄՈւ-2 «Ֆավորիտ» հակաօդային պաշտպանության համակարգեր։
Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները ևս որպես դիտորդ են հետևելու «Մարտական համագործակցություն-2013»զորավարժությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *