Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում զինված ուժերի հենակետերից մեկում պայթյուն է եղել։ Պայթյունի հետևանքով երկու զինծառայող է վնասվածք ստացել։
Պայթյունը հնչել է Սղերթ (Սիիրթ) նահանգի Էրուհ շրջանի Չըրփըլըի ժանդարմերիայի հենակետում սեպտեմբերի 8-ին։ Պայթյունի հնարավոր պատճառներից է հենակետում պահվող զինամթերքի բռնկումը։
Պայթյունի հետևանքով շարքային զինծառայողներ Մուսթաֆա Քայան ու Նեջմեթթին Քուշը վիրավորվել են։ Շարքային Քայան ծանր վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։