Կամավոր հանձնել են ԱԿ-74 ինձնաձիգ, Ֆ-1 նռնակ, փամփուշտներ

Սեպտեմբերի 9-ին ժամը 11.00-ին ոստիկանության Գառնիի բաժանմունք է ներկայացել 1959 թվականի ծնված Մհեր Մ.-ն և հանձնել ինքնաձիքի 7,62 մմ տրամաչափի 100 փամփուշտ:

Նույն օրը, ժամը 15.00-ին, 1962 թ. ծնված Նանուլ Է.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք է հանձնել ԱԿ-74 տիպի ինքնաձիգ` առանց պահունակի, իսկ երեկոյան, ժամը 21.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Վարդուհի Մ.-ն և հանձնել տարբեր տրամաչափի 179 փամփուշտ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ, «Ֆ-1» տիպի նռնակ և նռնակի պայթուցիչ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *