Հարավային Կորեան կիրառելու է սեփական արտադրության առաջին դեսանտային նավը

Հարավային Կորեայի Պուսան նավահանգստում սեպտեմբերի 11-ին ջուրն են իջեցրել սեփական արտադրության առաջին դեսանտային նավը, որն ընդգրկվելու է նավատորմի կազմում 2014 թվականին։

Հարավային Կորեայի ռազմանավերը՝ Պուսանա նավահանգստում

Հարավային Կորեայի ռազմանավերը՝ Պուսանա նավահանգստում

Հարավային Կորեայի ՌԾՈւ շտաբի պաշտոնական ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 3,5 հազար տոննա ջրատարողությամբ, Cheonwangbong («Չոնվանբոն») անունը կրող նավը կառուցվել է Hanjin Heavy Industries & Construction ընկերության նավաշինարանում։

Հարավային Կորեայի ՌԾՈւ պետ, ծովակալ Չոու Յուն Հին հայտարարել է, որ նոր ռազմանավն աչքի է ընկնում շարժունակությամբ ու մեծ բեռնամբարձությամբ, ուստի կխթանի ԶՈւ դեսանտային գործողություններ ծավալելու հնարավորությունները։

Նշենք, որ Cheonwangbong նավն ունի 126 մ երկարություն, 19 մ լայնություն, բացում է մինչև 23 հանգույց արագություն, ունակ է տեղափոխել մինչև 300, հանդերձավորված ու զինված անձնակազմի, ինչպես նաև 2 ուղղաթիռ, մի քանի ամֆիբիա-տանկեր։

Հավելենք, որ 2015-ից սկսած՝ Հարավային Կորեայի ԶՈւ-ն մտադիր է այն օգտագործել ռազմափոխադրիչ ու խաղաղապահ առաքելությունների շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *