ՌԴ-ի ու Ադրբեջանի ՆԳՆ փոխհամաձայնության արձանագրություն է կնքվել

ՌԴ-ի ու Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչներն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Աստանայում ԱՊՀ անդամ երկրների ՆԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում փոխհամաձայնության արձանագրություն են ստորագրել։

Ռուս-ադրբեջանական սահման

Ռուս-ադրբեջանական սահման

Ինչպես հաղորդում է ռուսական «Իտառ Տասս» գործակալությունը, Ադրբեջանի ու ՌԴ ներքին գերատեսչությունների ստորագրած արձանագրությունը ենթադրում է համատեղ գործողությունների իրականացում՝ ահաբեկչական ու ծայրահեղական գործունեություն ծավալող զինված խմբավորումների դեմ պայքարի շրջանակներում, հիմնականում տրանսպորտային ենթակառուցվածքների մակարդակում։

Ըստ արձանագրության՝ ՌԴ-ի ու Ադրբեջանի ՆԳՆ-ները պարտավորվում են համագործակցել ծայրահեղական դրսևորումներով աչքի ընկնող խմբավորումների ֆինանսավորման կասեցման ուղղությամբ, թմրանյութերի ու զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *