Սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության Վերահսկիչ-վերստուգիչ վարչության կողմից համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը:
Վերջինս զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին օրենքով սահմանված կարգով անհատույց դրամական աջակցության տրամադրումն իբր արագացնելու դիմաց զինվորի ծնողից պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը, փոխանցում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը։