Չինաստանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն են անցկացնում

Չինաստանն ու Պակիստանը սկսել են երեք շաբաթ տևողությամբ ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունը։ Չին-պակիստանյան զորավարժությունը, որը ստացել է Շահին 2 (Բազե-2) անվանումը, անցկացվում է Չինաստանի Սինյան-ույղուրական ինքնավար մարզի Հեթիան շրջանում։

Chengdu F-7PG

Chengdu F-7PG

Համատեղ վարժանքները մեկնարկել են անցած շաբաթ և տևելու են մինչ սեպտեմբերի 22-ը, տեղեկացնում է Defense News-ը՝ հղում կատարելով AP-ին։
Զորավարժությանը մասնակող զինատեսակների և անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չեն նշվում։ Պակիստանյան աղբյուրները նշում են, որ Չինաստան են մեկնել երկրի ռազմաօդային ուժերի F-7PG և Mirage ռազմական ինքնաթիռներ։

Նմանատիպ զորավարժություն Չինաստանն ու Պակիստանն անցկացրել էին 2011 թվականին մարտին։ Ընդունող երկիրն այդ ժամանակ Պակիստանն էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *