Վրաստանն անցկացրեց իր պատմության առաջին ռազմական ավիաշոուն (վիդեո)

Սեպտեմբերի 9-ին Թբիլիսիում անցկացվել է Վրաստանի պատմության մեջ առաջին ռազմական ավիաշոուն։ Այն անցկացվել է Վրաստանի մայրաքաղաքի 31-րդ ավիացիոն գործարանի օդանավակայանում։Ռազմական ավիաշոուն նվիրված է եղել ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Քարթվելաշվիլիի ծննդյան 117-րդ ամյակին։

Վրաստանի ռազմական ավիաշոուն

Վրաստանի ռազմական ավիաշոուն

Ավիաշոուն սկսկվել է վրացական և ամերիկյան դրոշների գույներով ներկված պարաշյուտներով թռիչքից։ Ապա շուրջ մեկ ժամ օդում ցուցադրական թռիչքներ են կատարել Սու-25 և Լ-39 ինքնաթիռները։

Լրագրողների հետ զրույցում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան նշել է, որ իրենք ծրագրում են ավիաշոուն դարձնել ավանդույթ, ինչպես նաև հաջորդ տարիներին ավիաշոուին մասնակցելու համար հրավիրել այլ պետությունների ռազմաօդային ուժերին և այդպիսով անցնել միջազգային ձևաչափին։

Նշենք, որ վրացի հայտնի ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Քարթվելիշվիլին (Քարթվելին) ծնվել է Թբիլիսիում 1896 թվականի սեպտեմբերի 9-ին։ Ավարտել է Փարիզի բարձրագույն ավիացիոն դպրոցը և աշխատել ռազմական ավիացիայի ոլորտում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նախագծել է P-47 Thunderbolt ծանր կործանիչը, որն ակտիվորեն օգտագործվել է ԱՄՆ ՌՕՈւ-ի կազմում։ Նրա ստեղծած մյուս ինքնաթիռներից են F-84 Thunderjet-ն ու F-105 Thunderchief-ը։ Քարթվելիշվիլին մահացել է 1974 թվականին Նյու Յորքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *