ՌԴ-ն վերջնականապես հրաժարվեց ուկրաինական ՆԻՏԿԱ զորավարժարանից

Ռուսաստանի Դաշնությունը վերջնականապես հրաժարվել է Ուկրաինայում գտնվող «ՆԻՏԿԱ» զորավարժարանից, որտեղ վարժանքներ էր անցկացնում ռազմածովային ուժերի ավիացիան։

Պաշտոնական Մոսկվան ուկրաինական կողմին տեղեկացրել է, որ 2014 թվականից դադարելու է օգտվել վերոնշյալ զորավարժարանից, փոխանցում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նավային ավիացիայի վերգետնյա փորձարարական զորավարժարանը (НИТКА, ՆԻՏԿԱ) գտնվում է Ղրիմ թերակղզու Սակի քաղաքի մոտակայքում։ Սա նմամանտիպ միակ վարժարանն է նախկին ԽՍՀՄ տարածքում (ՌԴ-ում ներկայում կառուցվում է նմանատիպ զորավարժարան)։

Ռուսական կողմն այն վարձակալում էր 1997 թվականից՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը տարեկան վճարելով շուրջ 700 հազար ամերիկյան դոլար։ ՆԻՏԿԱ-ում վարժանքներ էին անցկացնում ՌԴ ՌԾՈւ-ի տախտակամածային ավիացիայի օդաչուները։

Պայմանագիրը խզելու արդյունքում Ուկրաինան կարող է վարժարանը տրամադրել դրանով հետաքրքրված այլ պետության։

Ռուսաստանը ներկայում ստեղծում է սեփական ՆԻՏԿԱ տիպի զորավարժարանը։ Այն կառուցվում է Ազովի ծովի Յոյսկի շրջանում։ Վարժարանում արդեն առաջին փորձնական թռիչքն է կատարել ուսումնամարտական Սու-25ՈւՏԳ ինքնաթիռը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *