Ադրբեջանում զինծառայողներին կերակրում են վիրուսակիր անասունի մսով

Ադրբեջանի գյուղատնտեսության փոխնախարար Ասլան Ասլանովը, խոսելով երկրում տարածված բունյավիրուսի մասին, վկայել է, որ վարակված անասունների միսը կիրառում են նաև երկրի զինված ուժերի զորամասերում:Ըստ նույն աղբյուրի՝ փոխնախարարն արդարացել է, որ այդ վիրուսը չի սպառնում մարդկանց, չի փոխանցվում միս ուտելիս՝ խոստովանելով, որ «նախարարն ու ինքն էլ են կերել»:

Իր հերթին, գյուղատնտեսության գծով փորձագետ Վահիդ Մեհերրեմովը մեկնաբանել է փոխնախարարի խոսքերը՝ արված հայտարարությունն անվանելով «քրեորեն պատժելի» և խորհուրդ տալով դատախազությանը քննել միջադեպը, քանի որ նմանատիպ վիրուսները կիրառվում են ռազմական նպատակներով:

Հավելենք նաև, որ Ադրբեջանի սպառողների միության նախագահ Էյուբ Հուսեյնովը հայտարարել է՝ Ադրբեջանում սատկած անասունների լեշ հավաքող խմբեր կան, որոնք հատուկ պահեստներ և վաճառքի ցանցեր ունեն, հովանավորվում են պետական կառույցների կողմից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *