Թուրքիան և Ռումինիան համատեղ զորավարժություն են իրականացնում

Թուրքիայի և Ռումինիայի զինված ուժերը համատեղ վարժանքներ են անցկացնում։

«Լույս-2013/2» միջազգային զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Քոնիա նահանգի կործանիչների երրորդ ռազմաբազայի տարածքում։

Թուրքիայի օդուժի օդաչուներ

Թուրքիայի օդուժի օդաչուներ

Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի  ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնական կայքը։ Վարժանքները սկսվել են այսօր՝ սեպտեմբերի 9-ին և շարունակվելու են մինչ սեպտեմբերի 20-ը։ Թուրքական օդուժի հետ զորավարժությանը մասնակցում են նաև Ռումինիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ու օդաչուները։

Նշենք, որ այս տարվա հունիսի 21-ից հուլիսի 3-ը Քոնիայում անցկացվել էր «Լույս-2013/1» զորավարժությանը, որին մասնակցում էին միայն Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի և օդային ուժերի ստորաբաժանումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *