Թուրքիան մասնակցում է Չեխիայում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցում են Չեխիայում ընթացող «Ռամշտեյն ռովեր» (Ramstein Rover-2013 կամ Raro-2013) համատեղ զորավարժությանը։ Զորավարժությունն անց է կացվում Չեխիայի Հանրապետության Նամեստ բազայի տարածքում՝ երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարության գլխավորությամբ։

Ռազմաօդային ուժերի համար նախատեսված վարժանքները սկսվել են սեպտեմբերի 2-ին և շարունակվելու են մինչև սեպտեմբերի 20-ը։

Զորավարժությունը նպատակը Աֆղանստանում միջազգային ուժերի (ISIF) համար նախապատրաստական աշխատանքներն իրականացնելն է։

Զորավարժությանը մասնակցում է ՆԱՏՕ-ի 19 անդամ, ինչպես նաև ներգրավված են տարբեր զինատեսակներ, այդ թվում նաև JAS-39, F-16, Լ-39, Լ-159, Learjet, PC-9, Մի-35, Մի-17, Մի-171, Սու-22։

Թուրքիան զորավարժությանը ներկայացել է երկրի ռազմաօդային ուժերի 5 միավոր F-16 կործանիչներով։

ՆԱՏՕ-ի նախաձեռնությամբ RARO զորավարժությունները սկսել են անցկացվել 2010 թվականին ԱՄՆ-ում։ 2012 թվականին թվով երկրորդ զորավարժությունն անցկացվել է Չեխիայի Նամեստ ավիաբազայում, որտեղ էլ ներկայում անցկացվում է թվով երրորդ զորավարժությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *