Թուրքիան մասնակցել է ՆԱՏՕ-ի՝ կործանիչների համար նախատեսված զորավարժությանը

Թուրքիան մասնակցել է Նորվեգիայում կայացած ռազմաօդային ուժերի զորավարժությանը, որն անցկացվել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների միջև։
«Ադամանդե նետ» (Brilliant Arrow) անունը կրող զորավարժությունը մեկնարկել է օգոստոսի 22-ին և շարունակվել մինչ սեպտեմբերի 6-ը։ Այն անցկացվել է Նորվեգիայի թագավորական ռազմաօդային ուժերի գլխավորությամբ Օրլանդ ավիաբազայում։

F-16. Թուրքիայի ՌՕՈւ

F-16. Թուրքիայի ՌՕՈւ

Զորավարժությանը մասնակցել են Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Հոլանդիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Մեծ Բրիտանիան և Թուրքիան։

Զորավարժության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ «Ադամանդե նետ» վարժանքների հիմնական նպատակն է եղել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զինված ուժերի կործանիչների օդաչուների միջև համագործակցության ձևավորումն ու փորձի փոխանակությունը։

Թուրքիան զորավարժությանը ներկայացել է ՌՕՈւ-ի 5 միավոր F-16 կործանիչներով, տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։

Նշենք, որ ավելի վաղ Նորվեգիայում անցկացվել էր ՆԱՏՕ-ի «Թայգեր Միթ-2013» (Tiger Meet-2013) զորավարժությունը՝ հյուսիսատլանտյան դաշինքի 16 երկրների ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։ Թուրքիան զորավարժությանը մասնակցել էր 3 միավոր F-16 կործանիչներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *