Գանձակում զինծառայողները զենքով փախուստի են դիմել զորամասից

Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական «Ազադլըգ» թերթը տեղեկություն է տարածել, որ Գանձակում (Գյանջա) գրեթե արտակարգ դրություն է սահմանված։

Գանձակ, աղբյուր՝ Google Maps

Գանձակ, աղբյուր՝ Google Maps

Թերթի տվյալներով՝ երկու զինված զինծառայող կամավոր լքել են քաղաքում տեղակայված զորամասը։ Ըստ աղբյուրի՝ նրանք իրենց հետ վերցրել են իրենց ամրակցված ինքնաձիգերը։

Փախուստի դիմած զինծառայողներին հայտնաբերելու նպատակով մոբիլիզացվել են տարբեր կառույցների ու ծառայությունների ուժերը։

Դեպքի առնչությամբ պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չկան։
Հիշեցնենք, որ Գանձակի զորամասը վատ համբավ ունի, քանի որ հայտնի է կոռուպցիայի, ոչ մարտական զոհերի մեծ քանակով։ Մասնավորապես, 2012-ի ապրիլին ադրբեջանական կայքերը տեղեկություններ էին հրապարակել զորամասում հակասանիտարական պայմանների, հին սննդի և առողջական խնդիրներ ունեցող զինվորներին ՊՆ-ից այցելած հանձնաժողովներից թաքցնելու մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *