Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունըը հաստատել է զինված ուժերում գրանցված հերթական մարտական կորուստը։
Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայող Բեբիշով Նամիգ Ալիբաբա օղլուն, համաձայն ՊՆ վարկածի, ծանր հրազենային վնասվածք է ստացել՝ ինքնաձիգի փողում փամփուշտի ճեղքվելու պատճառով։ Զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել։ Ըստ ՊՆ-ի՝ միջադեպի պատճառը զենքի նկատմամբ անզգույշ վերաբերմունքն է։
Նշենք, որ զինծառայողը զորակոչվել էր Եվլախի շրջանից։