Ավտովթարից ժամկետային 2 զինծառայող է մահացել

Այսօր` սեպտեմբերի 8-ին, տեղեկություն է տարածվել, որ  Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթար է եղել, ինչի հետևանքով մահացել է երկու ժամկետային զինծառայող: Ռազմինֆոն  լուրը  ճշտեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: Վերջինս հաստատեց այն` նշելով, որ ավտովթարից մահացել են Գևորգ Հովհաննիսյանը և Ռուբեն Բաղյանը: Այլ տեղեկություններ դեռ հայտնի չեն,  դեպքի մանրամասները ճշտվում են:

Ռազմինֆոն կապ հաստատեց նաև ՊՆ Ռազմական ոստիկանության վարչություն, որտեղից  փոխանցեցին, որ այս պահին ոչինչ հայտնել չեն կարող` տարվում է  նախաքննություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *