Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով ամերիկյան դիվանագետների ու իրենց ընտանիքների անդամներին կոչ է անում լքել Լիբանանը՝ անվտանգության սպառնալիքների պատճառով։
Բացի այդ, ԱՄՆ ԱԳՆ-ն բազմիցս խորհուրդ էր տվել իր քաղաքացիներին հրաժարվել Լիբանան այցելություններից, եթե դրանք խիստ անհրաժեշտ չեն։
Նշենք, որ ԱՄՆ քաղաքացիների մասնակի տարհանումների մասին հայտնի է դարձել ԱՄՆ Կոնգրեսի բանավեճի արդյունքում, որի ընթացքում քննարկվել է Լիբանանանի հարևանությամբ գտնվող Սիրիային հարված հասցնելու հավանականությունը։
Հավելենք, որ Սիրիայում ռազմական միջամտության հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։ Ակնկալվում է, որ ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի ու որոշում կկայացնի սեպտեմբերի 11-ին։