ՆԱՏՕ-ի ռազմանավերն այցելել են Բաթումի նավահանգիստ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ի երկրորդ, մշտապես գործող ռազմածովային հակաականային խմբի 2 գերմանական ու 1 թուրքական ֆրեգատ մտել են Բաթումի նավահանգիստ:

Թուրքական ռազմանավը՝ Բաթումում

Թուրքական ռազմանավը՝ Բաթումում

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, նավահանգստում կայացել է նավերի ժամանմանը նվիրված հատուկ արարողություն, որին ներկա է եղել նաև ներքին գործերի փոխնախարար Վախթանգ Գոմելաուրին:
Արարողությունից հետո փոխնախարարը ծանոթացել Է MOSEL հրամանատարական ռազմանավին:
Նշենք, որ այցի շրջանակներում ռազմանավերի անձնակազմերը համատեղ վարժանքներ կիրականացնեն ծովի հատակում: Ըստ նույն աղբյուրի՝ վրացական կողմից վարժանքներին մասնակցելու են երկրի ՊՆ հատուկ ուժերի ու ՆԳՆ սահմանապահ ոստիկանության առափնյա անվտանգության ջրասույզները։
Հավելենք, որ այցը ծրագրված էր դեռևս սեպտեմբերի 5-ի առավոտյան, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգվել Էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *