«Եթե լինում է հանցագործությունների թվի աճ՝ ուսումնասիրվում են պատճառները». զինդատախազ

2011թ. բանակում ինքնասպանության հասցնելու հոդվածով չորս դեպք է հարուցվել: Սակայն, դրանցից երկուսի հոդվածը հետագայում վերաորակվել է՝ դառնալով 104 հոդված (սպանություն,- Ա.Կ.): Այսօր, ամփոփելով անցած 2011թ, հայտարարեց ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը:

Զինդատախազը նշեց, որ քայլեր են ձեռարկվում բանակում գրանցվող ոչ կանոնադրային հարաբերությունների նվազման համար: Դրան ուղղված միջոցառումների շարքում են՝ առնվազն եռամսյակը մեկ հրամանատարական կազմի հետ իրականացվող հանդիպումները: Դրանց ընթացում ներկայացվում են հաշվետվություններ և, եթե լինում է, օրինակ, հանցագործությունների կամ ոչ կանոնադրային հարաբերությունների թվի աճ՝ փորձում են պարզել դրանց ավելացման պատճառները:

-Կատարում ենք վերլուծություններ՝ դեպքերի աճի, նվազման ուղղությամբ, և հրամանատարները միջոցներ են ձեռնարկում՝ X հանցագործության աճի պայմանները պարզելու, վերացնելու կամ նվազեցնելու համար,- համոզմունք հայտնեց զինդատախազ Գևորգ Կոստանյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *