Կայացել է Ադրբեջանի ՌԾՈւ ռազմանավերի այցն Աստրախան (ֆոտո)

Սեպտեմբերի 4-ին Աստրախան է ժամանել Ադրբեջանի ՌԾՈւ ռազմանավերի խումբը։

Ադրբեջանի ՌԾՈւ ռազմանավեր՝ Աստրախանում

Ադրբեջանի ՌԾՈւ ռազմանավեր՝ Աստրախանում

Այցի ընթացքում Ադրբեջանի նավատորմի հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովը հանդիպել է ՌԴ Կասպյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ Սերգեյ Ալեմինսկու, նաև Աստրախանի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինի հետ։

Ադրբեջանի ՌԾՈւ ռազմանավեր՝ Աստրախանում

Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 3-ին ՌԴ Կասպյան նավատորմի հրամանատարի տեղակալ, առաջին կարգի կապիտան Ալեքսանդր Պրոխորովը տեղեկացրել էր «Իտար-Տասս» լրատվական գործակալությանը Ադրբեջանի ՌԾՈւ ռազմանավերի՝ Աստրախան այցի մասին։
Ըստ նույն աղբյուրի՝ Աստրախան են ժամանել Ադրբեջանի ՌԾՈւ 3 ռազմանավեր, որոնց շարքում են 159 Ա դասի պարեկային նավը և 888 նախագծի ղեկավարման ռազմանավը։

Ադրբեջանի ՌԾՈւ ռազմանավեր՝ Աստրախանում
Հավելենք, որ օգոստոսի 13-ին Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում, կայացել էր «Դաղստան» հրթիռային նավի գլխավորությամբ ՌԴ Կասպյան նավատորմի նավերի խմբի այցը Բաքվի նավահանգիստ: Այցելության ընթացքում ՌԴ նավատորմի ներկայացուցիչներն ու հրամանատարական կազմը հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի ռազմածովային ուժերի իրենց պաշտոնակիցների հետ։

Ադրբեջանի ՌԾՈւ ռազմանավեր՝ Աստրախանում

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *