Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել է Նախիջևանի հետ սահմանին ՀՀ ԶՈւ անցկացվող զորավարժությունների մասին։
Ըստ նույն աղբյուրի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանագծի երկայնքով տեղակայված ՀՀ ԶՈւ զորամիավորման զորամասերը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացնում են լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց մասնակցում են նաև կենտրոնական ենթակայության զորամասեր և ստորաբաժանումներ բոլոր զորատեսակներից:
Զորավարժության տևողությունը 7 օր է, ներգրավված մեծաքանակ ուժերը և միջոցները զորավարժության ընթացքում հիմնականում խաղարկում են հակահարձակողական գործողություններ, որոնց շրջանակներում իրականացնում են նաև կրակային խնդիրներ: