Չեչնիայի Հանրապետությունում տեղակայված զորամասերում պայմանագրային զինծառայության անցնելու ցանկացողների թիվը 2012 թվականի տվյալների հետ համեմատ աճել է 30 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ըստ 2013 թվականի փաստաթղթերի՝ Չեչնիայում Հարավային ռազմական օկրուգից մոտ 600 զինծառայող է անցել պայմանագրային զինծառայության, որը 30 տոկոսով ավելի է անցյալ տարվա տվյալներից։
Աճի պատճառը պայմանագրայիններին տրվող գումարն է։ Չեչնիայի Հանրապետությունում պայմանագրային զինծառայողները ստանում են 30-50 հազար ռուբլի (882-1470 ԱՄՆ դոլար) աշխատավարձ՝ կախված իրենց զինվորական կոչումից, զբաղեցրած պաշտոնից և մասնագիտական որակավորումներից։ Այս շրջանում ծառայության տարիները հաշվարկվում են արտոնյալ կարգով՝ մեկ տարին համարելով 1,5։